Ստեղծարար ուղղություն
Մենք ամեն օր ստեղծագործում ենք: Ստեղծագործի՛ր մեզ հետ միասին: Մասնակցի՛ր նոր պրոդուկտների ստեղծմանն ու առաջխաղացմանը, վարի՛ր հետաքրքիր ու բազմազան նախագծեր և իրականությո՛ւն դարձրու դրանք:
3-ամսյա գործնական ուսուցումը բարեհաջող ավարտելուց հետո դու հնարավորություն կունենաս միանալու Ինովացիաների և Թվայնացման մեր դեպարտամենտին, Մարքեթինգի և հաղորդակցության կենտրոնին, Տաղանդների կառավարման և ծառայությունների դեպարտամենտին և այլ ստորաբաժանումների:
Քո մասի՞ն է
Ստեղծագործ միտք և լավատեսություն
Եռանդ և համարձակություն
Հետաքրքրասիրություն և ճկունություն
Փոփոխությունների և անընդհատ զարգացման ձգտում
Եթե նաև ունես
Կրթություն հասարակության հետ կապերի և մարքեթինգի, սոցիալական գիտությունների, բիզնեսի կառավարման, տնտեսագիտության կամ տեխնիկական ոլորտներում
Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի իմացությունը դիտվում է որպես առավելություն)
ուրեմն ստեղծագործական ուղղությունը հենց քեզ համար է
Ծրագրի մանրամասները
Մասնակցության պայմաններ
21-27 տարեկան երիտասարդներ Երևանից, մարզերից և Սփյուռքից
Ուսուցման վայր
Ամերիաբանկ ՓԲԸ գլխամասային գրասենյակ
Տևողություն
3-ամսյա տեսական և գործնական ուսուցում
Զբաղվածություն
1-ին ամիս` լրիվ աշխատանքային օր,
հաջորդիվ` ճկուն գրաֆիկ
Վարձատրություն
Ուսուցման ընթացքում մասնակիցները վճարվում են
Ընտրության գործընթացը
Դիմում
Թեստավորում և հարցազրույցներ
Գործնական ուսուցում
Աշխատանքի առաջարկ
«Ամերիա Սերունդ»-ը սպասում է քեզ
Ծանոթացի՛ր նաև մյուս ուղղություններին
Կապ
+37410561111
info@
Հասցե
Վ. Սարգսյան 2
Երևան 0010, ՀՀ
Ամերիաբանկ ՓԲԸ © 2020 | Թարմացված է առ 31.03.2020 թ., 19:22
Հարգելի այցելու,
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: